Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ժամանելու է Վրաստան
Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ժամանելու է Վրաստան

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ժամանելու է Վրաստան: Այս մասին հայտնի է դարձել Բրյուսելում, Դոնալդ Տուսկի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միջև կայացած հանդիպումից հետո:

Եվրոպայի խորհրդի նախագահի այցը ծրագրված է հուլիսին: Դոնալդ Տուսկը Բաթումիում մասնակցելու է միջազգային կոնֆերանսին, որը նվիրվելու է «արևելյան գործընկերության» 10 ամյա հոբելյանին: