Եվրոպայի ներդրումային բանկի կողմից տրամադրված 250 միլիոն եվրոն օգտագործվելու է Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ռուսթավի-Սադախլո ավտոմայրուղիների շինարարություն-վերանորոգման վրա
Եվրոպայի ներդրումային բանկի կողմից տրամադրված 250 միլիոն եվրոն օգտագործվելու է Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ռուսթավի-Սադախլո ավտոմայրուղիների շինարարություն-վերանորոգման վրա

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարում է, որ Եվրոպայի ներդրումային բանկի կողմից տրամադրված 250 միլիոն եվրոն օգտագործվելու է Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ռուսթավի-Սադախլո ավտոմայրուղիների շինարարություն-վերանորոգման վրա: Այս մասին Մամուկա Բախտաձեն Վրաստանի կառավարության գրասենյակում հայտարարել է, Եվրոպայի ներդրումային բանկի փոխնախագահ, Վազիլ Հուդակի հետ անցկացրած ասուլիսի ժամանակ:

Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ այսօր ստորագրվել է շատ կարևոր ֆինանսական պայմանագիր:

«Ձևակերպվել է համաձայնագիր Վրաստանի և Եվրոպայի ներդրումային բանկի միջև, 250 միլիոն եվրո վարկի տեսքով:

Սա շատ կարևոր ֆինանսական աջակցություն է մեր երկրի համար, որով մեզ հնարավորություն կտրվի իրականացնել կարևոր ենթակառուցվածքային նախագծեր:

Մենք բարձր ենք գնահատում եվրոպայի ներդրումային բանկի հետ համագործակցությունը: Հենց այս բանկն է հանդիսանում մեր կարևոր գործընկերներից մեկը:

Եվրամիության ֆինանսական աջակցությունը, եվրոպայի ներդրումային բանկի միջոցով, կատարել է մեծ դեր մեր ենթակառուցվածքային զարգացման գործում:

Եվրոպայի ներդրումային բանկի կողմից տրամադրված 250 միլիոնը ուղղվելու է կոնկրետ նախագծերի իրականացմանը, ինչպիսիք են Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ռուսթավի-Սադախլո մայրուղու շինարարություն-նորոգմանը»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Եվրոպայի ներդրումային բանկի ղեկավարությանը կարևոր աջակցության համար: