Եվրամիությունը վրդովված է քրեական միջազգային դատարանի դատախազի համար ԱՄՆ-ի այցեգրի վերացման կապակցությամբ
Եվրամիությունը վրդովված է քրեական միջազգային դատարանի դատախազի համար ԱՄՆ-ի այցեգրի վերացման կապակցությամբ

Եվրամիությունը վրդովված է քրեական միջազգային դատարանի դատախազ, Փատու Բենսուդայի համար ԱՄՆ-ի այցեգրի վերացման կապակցությամբ: Այս մասին լրատվությունը տարածել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դատախազի այցեգիրը չեզոքացրել է ապրիլի 5-ին: Լրատվությունն այս մասին տարածում է «ֆրանս պրեսը»: Պատճառը հանդիսացել է այն, որ դատախազը պատրաստվում էր հետաքննել Աֆղանստանում ԱՄՆ-ի զինվորականների կողմից իրականացրած հանցանքի գործերը:

Եվրամիությունում հույս են հայտնել, որ Վաշինգտոնը կկատարի քրեական միջազգային դատարանի առջև ստանձնած պարտավորությունները:

Մինչ այդ Միացյալ Նահանգները կոչ էին արել դադարեցնել նշված հետաքննոթյունը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, հակառակ դեպքում քրեական դատարանի դատախազների և դատավորների նկատմամբ կհաստատվեն պատժամիջոցներ:

Անձամբ Բենսուդան հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի տարածքում տեղաշարժի արգելքին, շարունակում է իր գործունեությունը: