Եվրամիությունը հայտարարություն է տարածել Ֆեդերիկա Մոգերինիի և Դավիթ Զալկալիանիի հեռախոսազրույցի վերաբերյալ
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Ֆեդերիկա Մոգերինիի և Դավիթ Զալկալիանիի հեռախոսազրույցի վերաբերյալ

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Ֆեդերիկա Մոգերինիի և Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության լրատվությամբ, Ֆեդերիկա Մոգերինին և Դավիթ Զալկալին քննարկել են Գուգուտիանթկարիում ստեղծված իրավիճակը:

«Փշալարերի տեղադրումը խոչընդոտում է տեղացիների ազատ տեղաշարժին և սահմանափակում է այգիներին և ջրային ռեսուրսներին ձեռնհասությունը, ինչը կարևոր է նրանց ամենօրյա կյանքի համար: Եվրահանձնաժողովի գերագույն ներկայացուցիչ և փոխնախագահ Մոգերինին նշել է, որ նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և որ բոլոր կողմերը պետք է օգտագործեն հաղորդակցության առկա միջոցները », – ասված է Ֆեդերիկա Մոգերինիի գերատեսչության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Վրաստանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների լուծման մեջ, այդ թվում Ժնևյան բանակցություններին մասնակցությամբ և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Տոյվո Կլաարի ջանքերով, ով առաջիկա օրերին կայցելի Վրաստան:

Հեռախոսազրույցի ժամանակ, Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: