Եվրամիության թարմացված ցանկում Վրաստանը մնում է ճամորդության համար անվտանգ երկիր
Եվրամիության թարմացված ցանկում Վրաստանը մնում է ճամորդության համար անվտանգ երկիր

Եվրամիությունը թարմացրել է ճամփորդության համար անվտանգ երկրների ցանկը: Նոր ցանկից դուրս է մնացել Ալժիրը:

Եվրամիության խորհրդի որոշմամբ, անվտանգ երկրների ցանկում են մնում Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թայլանդը, Թունիսը և Ուրուգվայը:

Եվրամիության կողմից անվտանգ երկրների ցանկում ընդգրկված է նաև Չինաստանը, սակայն Չինաստանի հետ երթևեկությունը Եվրամիության ուղղությամբ կվերականգնվի այն բանից հետո, երբ սահմանները բացելու որոշում կկայացնի նաև Չինաստանը: