Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը Վրաստանին կբերի մեծ արդյունք. Գիորգի Գախարիա
Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը Վրաստանին կբերի մեծ արդյունք. Գիորգի Գախարիա

Յոհաննես Հանի հետ հանդիպմանը մենք զրուցել ենք ասոցացման պայմանագրի, համապարփակ համաձայնագրի կոնկրետ քայլերի, բռնազավթման և ժողովրդավարության զարգացման ուժեղացման մասին»,- այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է Եվրոպայի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար, Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, եվրամիությանը ինտեգրման գործընթացը Վրաստանին կբերի մեծ արդյունքներ:

«Իհարկե, մենք զրուցել ենք բռնազավթման մասին, շնորհակալություն ենք հայտնել Եվրամիությանը այն  ներկայության համար, այն գործառույթների համար, որը նրանք իրականացնում են բռնազավթված կողմում: Նշել ենք, որ երկու կողմերն էլ պետք է անենք հնարավորինս, որ մանդատը տարածվի ամբողջ տարածքով, ինչը կօգնի պաշտպանել մարդու հիմնական իրավունքները և ապահովել նրանց անվտանգությունը: Մենք խոսեցինք նաև երկրում ժողովրդավարական գործընթացների շարունակման մասին և պայմանավորվեցինք, որ երկրում ժողովրդավարության հիմնական գործառույթները և արժեքները կպաշտպանվեն և կամրապնդվեն», – ասել է Վրաստանի վարչապետը: