Եվրամիության և բրիտանիայի միջև առ.տրային համաձայնագրի հեռանկարին վտանգ է սպառնում ձկնորսության իրավունքի շուրջ անհամաձայնությունը. Միշել Բարնիե
Եվրամիության և բրիտանիայի միջև առ.տրային համաձայնագրի հեռանկարին վտանգ է սպառնում ձկնորսության իրավունքի շուրջ անհամաձայնությունը. Միշել Բարնիե

Եվրամիության և բրիտանիայի միջև առ.տրային համաձայնագրի հեռանկարին վտանգ է սպառնում ձկնորսության իրավունքի շուրջ անհամաձայնությունը: Այս մասին հայտարարել է այսպես կոչված Բրեքսիտի բանակցություններում Եվրամիության ներկայացուցիչ Միշել Բարնիեն:

Ըստ բանակցող կողմերի, «Ռոյթերսը» գրում է, որ առևտրային համաձայնության գալուն մնացել է հաշված ժամեր: Միշել Բարնիեի հայտարարությամբ, բանակցությունները բարդացել են երկու հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Մասնավորապես, ի՞նչ պատասխան գործողություն կձեռնարկի Եվրամիությունը, եթե Բրիտանիան հրաժարվի արտադրության ստանդարտներից `իր արտադրանքի համար մրցակցային առավելություն ստանալու համար, և ինչպե՞ս կգործի Եվրամիությունը, եթե Բրիտանիան այլևս թույլ չտա եվրոպական ձկնորսներին մտնել իր ձկնորսական ջրերը:

Առևտրային համաձայնագիրը պետք է ապահովի, որ դեկտեմբերի 31-ից հետո, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև ապրանքներով առևտուրը ազատ լինի սակագներից և քվոտաներից: