Եթե լինի նախագահին հարցաքննելու անհրաժեշտություն, կգործենք ըստ օրենքի. Վրաստանի գլխավոր դատախազ
Եթե լինի նախագահին հարցաքննելու անհրաժեշտություն, կգործենք ըստ օրենքի. Վրաստանի գլխավոր դատախազ

Եթե լինի նախագահին հարցաքննելու անհրաժեշտություն, կգործենք ըստ օրենքի,- այս մասին դատախազների կոնֆերանսի բացումից առաջ հայտարարել է գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեն՝ «համաներման գործով» լրագրողների հարցին պատասխանելիս:

«Հետաքննության ընթացքում հարցաքննվում են այն անձինք, որոնց անհրաժեշտ է հարցաքննել: Եթե լինի նախագահին հարցաքննելու անհրաժեշտություն, կգործենք ըստ օրենքի»,- հայտարարել է Թադումաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը օգոստոսի 28-ին, Մարիամոբա տոնի կապակցությամբ համաներում է շնորհել 34 կալանավորի, այդ թվում՝ սպանության համար դատապարտված երեք և մեկ՝ հետախուզվող անձի:

Համաներման գործով սկսված հետաքննության շրջանակներում գլխավոր դատախազությունում էին նախագահի խորհրդարանական քարտուղար Դիմիտրի Գաբունիան, նախագահի վարչության աշխատակիցները, ինչպես նաև՝ վարչության ղեկավարի տեղակալ Անգի Խուցիշվիլին: