Եթե հաստատվի կառավարության մեղքը, պատրաստ եմ հրաժարական տալ, հակառակ դեպքում, թող գա Գիա Գաչեչիլաձեն և ներողություն խնդրի (տեսանյութ)

Գիա Գաչեչիլաձեն կարող է դիմել դատարանին և եթե կհաստատի կառավարության մեղքը, պատրաստ եմ հրաժարական տալ, իսկ եթե հաստատվի, որ ամեն բան տեղի է ունեցել օրենքի սահմաններում, թող գա և ներողություն խնդրի բոլորից, այդ թվում ինձանից և Տարիել Խեչիկաշվիլուց,- այսպես է պատասխան վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Գիա Գաչեչիլաձեի, «Ուցնոբիի» կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին:

«Մանրամասն ծանոթացել եմ Գիա Գաչեչիլաձեի երեկվա ելույթին: Ինձ համար ցավալի էր տեսնել այն, ինչ տեսա և լսեցի: Նա բացարձակապես անհիմն վիրավորեց այն մարդկանց և թիմի անդամնեին, որոնց ղեկավարում եմ ես»,- նշել է վարչապետը:

«Ուցնոբին», Գիա Գաչեչիլաձեն երեկ անցկացված ճեպազրույցին խոսել էր պետական գնումներում անարդար պայմանների գոյության մասին և նշել, որ պետությանը առանձին մասնավոր ընկերությունների հետ կապում են կարտելային գործարքներ: