Ենս Սթոլթենբերգ. Մենք ուժեղացնում ենք մեր գործնական և քաղաքական աջակցությունը Վրաստանին
Ենս Սթոլթենբերգ. Մենք ուժեղացնում ենք մեր գործնական և քաղաքական աջակցությունը Վրաստանին

Մենք ուժեղացնում ենք մեր գործնական և քաղաքական աջակցությունը Վրաստանին, – այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը այսօր կայացած մամլո ասուլիսում՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալի ավարտից հետո:

Մինիստերիալի ժամանակ դիվանագետները քննարկել են իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում:

Քննարկմանը մասնակցում էին Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները:

«Այսօրվա մինիստերիալին մեզ միացան Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները: Մենք քննարկեցինք Սև ծովի տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի:

Ռուսաստանը շարունակում է խարխլել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այն շարունակում է ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել Ղրիմում և զորքեր ուղարկել Սևծովյան տարածաշրջան:

ՆԱՏՕ-ն պատասխանում է Ռուսաստանին՝ ավելացնելով իր ներկայությունը ցամաքում, ծովում և օդում:

Նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի ռազմանավերը զորավարժություն անցկացրեցին Սեւ ծովում՝ ամերիկյան «Դոնալդ Քուքի» նավի մասնակցությամբ:

Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներն են և զգալի ներդրում ունեն առաքելություններում: Մենք քննարկել ենք դրանց բարեփոխումների օրակարգը և ամրապնդում ենք գործնական և քաղաքական աջակցությունը: Ես ուրախ եմ, որ դաշնակիցներն ու Վրաստանը հավանություն են տվել նորացված էական փաթեթի ընդունմանը:

Նախարարները պայմանավորվեցին լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանում իրավիճակի մասին ավելին իմանալու և երկու գործընկերների հետ երկխոսությունն ամրապնդելու համար», – հայտարարել է Սթոլթենբերգը: