Խորհրդարանում հարցապնդման կարգով լսելու են Մամուկա Բախտաձեին
Խորհրդարանում հարցապնդման կարգով լսելու են Մամուկա Բախտաձեին

Վրաստանի խորհրդարանում այսօրվանից առաջին անգամ գործարկվելու է հարցապնդման կարգը: Այս ձևաչափի շրջանակներում, պատգամավորներն առաջին անգամ լսելու են վարչապետ Մամուկա Բախտաձեին: Կառավարության ղեկավարը օրենսդիրներին տեղեկություն է փոխանցելու երկրում առկա քրեական իրավիճակի առնչությամբ:

Վարչապետից բացի, հարցապնդման շրջանակներում, այսօրվա նսիտին լսելու են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլուն:

Օրենսդրական մարմնում վարչապետից ներկայանալ է պահանջել «Ազգային շարժումը», իսկ կրթության նախարարից՝ «Եվրոպական Վրաստանը»:

Հարցապնդման կարգը հաշվի է առնված խորհրդարանի նոր կանոնակարգով, ըստ որի խորհրդարանի անդամների յոթ հոգուց ոչ պակաս խումբը, կամ դաշինքը, իրավունք ունի, հարցապնդման կարգով հարց ուղղել կառավարությանը, խորհրդարանի առջև հաշվետու այլ մարմնին, կառավարության անդամին: Հարցը պետք է լինի գրավոր և բովանդակությունը՝ կոնկրետ:

Ըստ կանոնակարգի, հասցեատերը պարտավոր է, հարցին անձամբ պատասխանել խորհրդարանի լիագումար նիստին:

Ինչ վերաբերում է գործընթացին, ըստ կանոնակարգի, լիագումար նիստին սկզբում հարցի հեղինակին տրվում է 10 րոպե, իսկ հասցեատիրոջը՝ 20 րոպե, որը հնարավոր է երկարաձգվի 10 րոպեից ոչ ավել:

Նշված գործընթացի ավարտից հետո, հայտարարվում է մեկ ժամ ընդմիջում, որից հետո սկսվում է բանավեճ:

Բանավեճից հետո հասցեատիրոջը ելույթի համար տրվում է 20 րոպե: