Խորավայի փողոցում սպանության գործով ձերբակալել են Միրզա Սուբելիանիին
Ձերբակալել են Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի վկաներից մեկի հորը, դատախազության նախկին աշխատող Միրզա Սուբելիանիին,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին՝ ՆԳՆ-ում անցկացված մամլո ասուլիսին:
Ինչպես նշել է Նաթիա Մեզվրիշվիլին, Սուբելիանիին ձերբակալել են հանցանքի մասին չտեղեկացնելու մեղադրանքով:
Նույն գործով, ՆԳՆ-ը ՔՕ-ի 372-րդ հոդվածով հունիսի 8-ին ձերբակալել է Մերաբ Մորչաձեին:
Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը, Զազա Սարալիձեն Միրզա Սուբելիանիին մեղադրում է մեղավորների հանցանքը թաքցնելու մեջ:
Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործում մեղադրյալները դատապարտվել են 10 տարվա և 6 ամսվա, 9 տարվա և 9 ամսվա ազատազրկման:Մասնավորապես, մեղադրյալ Գ.Բ.-ն, ով անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի սպանության մեջ և մեղավոր ճանաչվել Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն պատժաժամկետը կրճատվել է մեկ չորրորդով և սահմանվել 10 տարի և 6 ամսվա ազատազրկում:
Երկրորդ անչափահաս Գ.Ջ.-ն անմեղ է ճանաչվել կանխամտածված սպանության համար և մեղավոր ճանաչվել սպանության փորձի համար: Նա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, սակայն չատիժը կրճատվել է մեկ չորրորդը և սահմանվել 9 տարի և 9 ամսվա ազատազրկում: