Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 17-ի
Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 17-ի

Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած է 17 մարդ: Այս մասին ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

«Ներքին գործերի նախարարի տեղակալ Իոսեբ Ճելիձեն և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին մեկնել են ավտովթարի վայր և տեղում համակարգում են փրկարարական աշխատանքները:

Այս պահի դրությամբ, տեղի ունեցածի հետևանքով մահացել է 17, ծանր տուժել՝ 3 մարդ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:

Չնայած ռելիեֆային և օդերևութաբանական բարդ պայմաններին, փրկարարական խմբերը մինչ այժմ աշխատում են անդադար ռեժիմում:

Տեղում գտնվում է պարեկային և քրեական ոստիկանության անձնակազմը, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական խմբերը և փրկարարական տեխնիկա:

Ավտովթարի հետևանքով միկրոավտոբուսը ընկել է ժայռալանջին, մոտ 80 մետր բարձրությունից:

Սկսված է հետաքննություն»,- հայտարարում են ՆԳՆ-ում: