Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 20:06-ին:

Նախնական տեղեկությամբ, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Օնի քաղաքի մոտակայքում:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.6 մագնիտուդ: