Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը իր վիշտն է արտահայտել Թամազ Գամղրելիձեի մահվան կապակցությամբ
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը իր վիշտն է արտահայտել Թամազ Գամղրելիձեի մահվան կապակցությամբ

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը իր վիշտն է արտահայտել Թամազ Գամղրելիձեի մահվան կապակցությամբ: Ցավակցական տեքստը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Այսօր մենք հարգում ենք լեզվաբան և գիտնական, Վրաստանի, Ռուսաստանի, Ավստրիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի գիտությունների ակադեմիաների անդամ, Թամազ Գամղրելիձեի հիշատակը:

Նրա ակադեմիական հաջողություններից բացի, ակադեմիկոս Գամղրելիձեին, հիշում են նաև 1989 թվականին Կրեմլում ունեցած իր ելույթի համար, որի ընթացքում նա ուշադրությունը հրավիրել է խորհրդային բանակի կողմից կատարված սարսափելի գործողությունների վրա, խաղաղ բողոքը ճնշելու համար, որի արդյունքում Վրաստանում զոհվեց 21 մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ»,- ասված է դեսպանության ցավակցական տեքստում:

Ակադեմիկոս Թամազ Գամղրելիձեն մահացել է երեկ ՝ 91 տարեկան հասակում: