Վրաստանի ժողովրդական պաշտպանը կոչ է անում ինչպես իշխող, այնպես էլ ընտրություններին մասնակից ընդդիմադիր կուսակցություններին, անհապաղ սկսել բանակցությունները
Վրաստանի ժողովրդական պաշտպանը կոչ է անում ինչպես իշխող, այնպես էլ ընտրություններին մասնակից ընդդիմադիր կուսակցություններին, անհապաղ սկսել բանակցությունները

Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, ընտրական ճգնաժամի բանակցությունների ճանապարհով լուծման անհրաժեշտության կապակցությամբ, տարածել է հայտարարություն:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը կոչ է անում ինչպես իշխող, այնպես էլ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր կուսակցություններին անհապաղ բանակցություններ սկսել, ընտրությունների խախտումների պատճառով ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու համար:

«Վրաստանի ժողովրդական պաշտպանի, որպես երկրում ընտրական իրավունքի պաշտպանությանը վերահսկողություն իրականացնող սահմանադրական մարմնի, գնահատմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրություններում բռնի միջադեպերի, վարչական ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև ընտրությունների օրը ընտրողների վերահսկողության, դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակմանը զուգահեռ, առանձնահատուկ բարդություն էր ներկայացնում ձայների հաշվվման գործողությունը: Ցավոք ամփոփ արձանագրությունների բովանդակային խախտումներին պատշաճ պատասխան չտրվեց, ինչը խորացրեց անվստահությունն ու հասարակության բողոքն ընտրությունների գործընթացի նկատմամբ:

2020 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններում հայտնաբերված թերությունները երկրում ստեղծեցին քաղաքական ճգնաժամ: Իրավիճակը բարդացնում է նաև գլոբալ համավարակի պատճառով Վրաստանում ստեղծված համավարակային իրավիճակն ու տնտեսական ճգնաժամը: Ուստի կարևոր է բանակցություններ վարել բոլոր ընտրական սուբյեկտների մասնակցությամբ ՝ ընդհանուր իրավական և քաղաքական լուծման շուրջ համաձայնության գալու համար: Անհրաժեշտ է գտնել եղանակներ առավելագույն թափանցիկությամբ վիճահարույց ընտրատեղամասերի արդյունքները հաշվարկելու և երկրորդ փուլի արդար անցկացումն ապահովելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը, մենք կոչ ենք անում իշխող և ընդդիմադիր կուսակցություններին հնարավորինս արագ բանակցություններ սկսել ՝ ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու համար»,- ասված է ժողովրդական պաշտպանի հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն