Վրաստանի նպատակն է Ժնևի բանակցությունները լինեն արդյունավետ . Միխեիլ Ջանելիձե
Վրաստանի նպատակն է Ժնևի բանակցությունները լինեն արդյունավետ . Միխեիլ Ջանելիձե

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հայտարարությամբ, Վրաստանի նպատակն է Ժնևի բանակցությունները լինեն արդյունավետ և քայլեր արվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ջանելիձեն, այս ձևաչափով անց են կացվել բազմաթիվ փուլեր, որոնք վերաբերել են՝ ուժի չկիռարմանը, միջազգային անվտանգության մեխանիզմներին և բռնի տեղահանված անձանց վերադարձին:

«Ցավոք որոշումներ չեն ընդունվում և մեր նպատակն է միջազգային գործընկերների հետ միասին ակտիվ շարունակենք աշխատանքը, որի շնորհիվ հնարավոր կլինի լուծել բազմաթիվ հիմնախնդիրներ»,- ասել է Ջանելիձեն:

Հիշեցնենք, երեկ խորհրդարանում «Հայրենասերների դաշինք» կուսակցության հետ հանդիպմանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պատրաստակամություն է հայտնել ներգրավվել Ժնևյան բանակցություններին: