Վրաստանի կողմից Գերմանիային վերադարձված 17-րդ դարի կտավը տեղադրվել է Դրեզդենի թանգարանում
Վրաստանի կողմից Գերմանիային վերադարձված 17-րդ դարի կտավը տեղադրվել է Դրեզդենի թանգարանում

Վրաստանի վարչապետը գերմանական կողմի հրավերով, մասնակցել է Դրեզդենի սրահում 17-րդ դարի իտալացի նկարիչ Պիետրո Ֆրանչեսկո Չիտադինիի ՝ «նատյուրմորտ նապաստակով» կտավի տեղադրմանը, որը Մամուկա Բախտաձեն անձամբ փոխանցել է Թբիլիսիում այցով գտնվող Անգելա Մերկելին:

Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, Դրեզդենի սրահի սեփականությունում գտնվող կտավը, որը կորած էր համարվում 1945 թվականից, հայտնվել է Վրաստանի քաղաքացու անհատական հավաքածուում, որից հետո կառավարությունը ներգրավվել է կտավի օրինական սեփականատիրոջը վերադարձնելու գործընթացին:

«Այսօր ձեր գեղեցիկ և պատմական թանգարանին վերադարձվում է Պիետրո Ֆրանչեսկո Չիտադինիի հայտնի նատյուրմորտը և գտնում եմ, որ սա պատմական արդարության վերականգնում է: Մենք այս կտավը պատահաբար հայտնաբերել ենք մեր քաղաքացու հավաքածուում, որը մի քանի տասնյակ տարիներ առաջ Վրաստան է բերել խորհրդային միության սպա: Այդ անձը արտահայտել է բարի կամք և փոխանցել մեզ կտավը, որը մենք փոխանցել ենք Անգելա Մերկելին: Նշված կտավը տարիներ շարունակ գեղեցկացնում էր Դրեզդենի թանգարանը և համոզված եմ, որ այսօրվանից հետո, այն այդ տեղ կմնա դարերի ընթացքում և կհանդիսանա ձեր քաղաքի այցեքարտը»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Կառավարության ղեկավարը խոսքել է նաև Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունների մասին և նշել, որ Գերմանիան զարգացման բոլոր փուլերին կանգնած է Վրաստանի կողքին, կլինի դա քաղաքական, պաշտպանական, տնտեսական, իրավական, մշակութային կամ կրթության ոլորտներում:

Միջոցառմանը Մամուկա Բախտաձեն ներկա է գտնվել Սաքսոնիայի տարածաշրջանի խորհրդարանի նախագահի հետ միասին:

Մաթիաս Ռոսլերը Մամուկա Բախտաձեին շնորհակալություն է հայտնել տարիներ առաջ անհայտացած կտավը վերադարձնելու համար և այդ փաստը գնահատել է, որպես երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների ևս մեկ կարևոր հաստատում:

Միջոցառմանը խոսքով ելույթ է ունեցել թանգարանի տնօրենը, որը նշել է, որ թանգարանից անհայտացած է համարվում մոտ 500 կտավ, որից վերադարձվել է միայն 56-ը:

Չիտադինիի կտավը տեսնել հնարավոր կլինի թանգարանի հին վարպետների (Alte Meister) սրահում: