Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հետ ունեցել եմ ոգեշնչող հանդիպում. Նիկոլ Փաշինյան
Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հետ ունեցել եմ ոգեշնչող հանդիպում. Նիկոլ Փաշինյան

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպմանը մասին Փաշինյանը գրել է իր «Twitter»-ի էջում:

«Ես իսկապես ոգեշնչող հանդիպում ունեցա համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հետ: Մենք ունենք բոլոր հնարավորությունները միասին պլանավորելու մեր ապագան,  չնայած տարածաշրջանում առկա բոլոր վտանգներին»,- գրում է Նիկոլ Փաշինյանը: