Վրաստանի եկամուտների ծառայությունը հայտարարում է, որ հարկատուները հնարավորություն ունեն չորս ամիս ժամկետով հետաձգել հարկային պարտականությունները
Վրաստանի եկամուտների ծառայությունը հայտարարում է, որ հարկատուները հնարավորություն ունեն չորս ամիս ժամկետով հետաձգել հարկային պարտականությունները

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը մեկնաբանություն է անում հարկատուների այն կատեգորիայի համար, որոնք գործունեություն են ծավալում տուրիստական սեկտորում, ինչպես նաև բիզնես-սուբյեկտների համար, որոնց գործունեությունը դադարեցված է ստեղծված իրավիճակից ելնելով:

«Վրաստանի կառավարության կողմից կայացված որոշման համաձայն, այս անձինք հնարավորություն ունեն, 4 ամիս ժամկետով, մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի մեկը, հետաձգել հայտարարված հարկային պարտականությունները եկամտահարկի և գույքահարկի մասում:

Վրաստանի կառավարության որոշմամբ, նշված արտոնությունից հնարավոր է օգտվել եկամուտների ծառայության կայքէջում էլեկտրոնային ձևով համապատասխան հայտ ներկայացնելով և համաձայնություն ստանալուց հետո, անձին կտրվի արտոնությունից օգտվելու իրավունք:

Ընթացիկ տարվա մարտի 16-ից, եկամուտների ծառայություն համապատասխան դիմում է ներկայացրել ավելի քան 400 հարկատու:

«Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար գրել [email protected] էլ.փոստի հասցեին կամ օգտվել տեղեկատվական թեժ գծի ծառայությունից 2 299 299»,- նշված է եկամուտների ծառայության պարզաբանման մեջ: