Վրաստանի ցամաքային սահմանային անցակետերում և երեք օդանավակայաններում տեղադրվել են վրաններ
Վրաստանի ցամաքային սահմանային անցակետերում և երեք օդանավակայաններում տեղադրվել են վրաններ

Վրաստանի մասշտաբով, ցամաքային սահմանային անցակետերում և երեք օդանավակայաններում մոնտաժվել են ժամանակակից վրաններ, որտեղ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված բարձր ռիսկի գոտիներից ժամանած ուղևորներին կտեղավորեն մինչ բուժհաստատություն տեղափոխելը,- լրատվությունն այս մասին տարածում է ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, վրանները մոնտաժվել են երկրում նոր կորոնավարակի տարածումը կանխելու նպատակով:

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի, սահմանային կառավարման և համակարգման գլխավոր վարչության աշխատակիցները, երկրում կորոնավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված բարձր ռիսկի գոտիներից ժամանած ուղևորներին ստուգում են խիստ կարգով»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: