Վրաստանը այնքան անվտանգ է, որքան Գերմանիան. Գերմանական «Շպիգել» հրատարակչություն
Վրաստանը այնքան անվտանգ է, որքան Գերմանիան. Գերմանական «Շպիգել» հրատարակչություն

Վրաստանը այնքան անվտանգ է, որքան Գերմանիան,-այս մասին գրում է գերմանական «Շպիգել» քրատարակչությունը: Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Ինչպես փոխանցում է ՆԳՆ-ն, գերմանական Spiegel-ում «ինչքանով անվտանգ է աշխարհը» հոդվածը հրապարակվել է նոյեմբերի 15-ին:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, հոդվածի հեղինակը տարբեր աղբյուրներին և հետազոտություններին հենվելով ուսումնասիրում է աշխարհում անվտանգության վիճակը:

«Այս տարի աշխարհը դարձել է ավելի խաղաղ»,-այս մասին Spiegel-ին ասել է International SOS-ի գլխավոր մենեջեր Ֆրեդերիկ Բլամմը:

Որքանով բարձր է ահաբեկչության և բռնության ռիսկը, որքանով վտանգավոր է ճանապարհային երթևեկությունը, որտեղ գոյություն ունեն բժշկական հիմնախնդիրներ,-սրանք այն հարցերն են, որոնց համաձայն տարբեր երկրներում գնահատվել է գոյություն ունեցող վիճակը:

«Վրաստանը այնպիսի անվտանգ է, ինչպիսին Գերմանիան – Travel Risk Map-ի համաձայն, վտանգի ռիսկը այնպիսի իերկրներում, ինչպիսիք են՝ Նորվեգիան, Սլովենիան և Շվեյցարիան, շատ աննկատ է, իսկ ԱՄՆ-ում, Գերմանիայում և որոշ եվրոպական երկրներում ՝ ցածր»:

International SOS-ի հետազոտությունների համաձայն, այլ երկրների հետ միասին, իրավիճակը անվտանգության տեսանկյունից փոխվել է նաև Վրաստանում, կոնկրետ ռիսկը միջինից դարձել է ցածր, քանզի անվտանգության միջավայրը երկրում կայուն է: