Վրաստանը 2020 թվականին գազի 92.7 տոկոսը կստանա Ադրբեջանից, իսկ 6.6 տոկոսը Ռուսաստանից
Վրաստանը 2020 թվականին գազի 92.7 տոկոսը կստանա Ադրբեջանից, իսկ 6.6 տոկոսը Ռուսաստանից

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան հաստատել է գազի բալանսը։ Փաստաթղթի համաձայն, Վրաստան գազի փոխանցման կանխատեսումնային ծավալը 2.57 միլիարդ խորանարդ մետր է։

2.39 միլիարդ խորանարդ մետր, կամ ամբողջ ծավալի 92.7 տոկոսը Վրաստանը ստանալու է Ադրբեջանից, այդ թվում Սոկարից 1.51 միլիարդ խորանարդ մետր, իսկ Շահ Դենիզ հանքից 873.8 միլիոն խորանարդ մետր։

169.9 միլիոն խորանարդ մետր գազ է նախատեսված ստանալ Ռուսաստանից, տեղական հայտնաբերման կանխատեսումնային ծավալը կազմել է 17.9 միլիոն խորանարդ մետր։

Ինչ վերաբերում է օգտագործմանը, 2020 թվականին այսպես կոչված սոցիալական գազի կանխատեսումնային ծավալը 1.6 միլիարդ խորանարդ մետր է, այդ թվում բնակչությունը սպառելու է մեկ միլիարդ խորանարդ մետր, իսկ ջերմաէլեկտրակայանները 600 միլիոն խորանարդ մետր։

 

Թողնել մեկնաբանություն