Վրաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը արդեն վաճառվում են. երկու ռեպորտաժ առաջին ալիքով
Վրաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը արդեն վաճառվում են. երկու ռեպորտաժ առաջին ալիքով

Վրաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը արդեն վաճառվում են «Դինամո Արենայի» տոմսարկղերում: Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի հինգերորդ հանդիպման տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել առավոտյան ժամը 11: 00-ից մինչև 19:00-ն:

Տոմսերի օնլայն վաճառքը օգոստոսի 25-ից իրականացվում է TKT.ge կայքում: Տոմսերի արժեքն է ՝ 5, 10, 15 և 25 լարի:

Սեպտեմբերի 8-ին, 20:00-ին  Թբիլիսիի «Դինամո Արենայում» Վրաստանի հավաքականը Եվրո -2020-ի ընտրական փուլի հինգերրորդ հանդիպմանը խաղալու է Դանիայի ազգային հավաքականի հետ: Իսկ մինչ այդ, սեպտեմբերի 5-ին, ժամը 17:30-ին, Ստամբուլի Բաշաքշեքիր մարզադաշտում Վրաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Հարավային Կորեայի հետ:

Վրաստանի հավաքականի երկու հանդիպումներն էլ հեռարձակվելու են առաջին ալիքի եթերով: