Որոշ տվյալագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ Հայաստանում այս պահին 100 հազարից ավել վարակակիր կա. Նիկոլ Փաշինյան
Որոշ տվյալագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ Հայաստանում այս պահին 100 հազարից ավել վարակակիր կա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, երկրում հնարավոր է լինել ավելի քան 100 000 վարակակիր: Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Որոշ տվյալագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ Հայաստանում այս պահին 100 հազարից ավել վարակակիր կա: Այդ եզրակացությանը հանգում ենք որոշակի մեթոդաբանությամբ, մահացության ու հաստատված դեպքերի պրոյեկցիայով»,- գրել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ասել է նաև, որ երկրում «կովիդ 19»-ով վարակված հիվանդների 67 տոկոսը կանայք են: Բացի այդ, նրա խոսքով, մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, իսկ 42 տոկոսը ՝ կանայք:

Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, մահացել է տասը մարդ: երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 13 130 դեպք, այստեղից զոհերի թիվը հասել է 200-ի: