Ուժգին ձյան և ձնաբքի պատճառով Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին գործում են սահմանափակումներ
Ուժգին ձյան և ձնաբքի պատճառով Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին գործում են սահմանափակումներ

Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, ավտոճանապարհներին գործում են սահմանափակումներ:

Մասնավորապես, սահմանափակումը վերաբերում է Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի կմ1-կմ36.5 հատվածին:

«Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, բարդ օդերևութաբանական պայմանների (ուժգին ձյուն, ձնաբուք) պատճառով, միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ1-կմ36.5 հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է»,- նշված է Ավտոճանապարհային վարչության տեղեկությունում: