ՈՒկրաինայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը հնարավոր է սկսվի փետրվարի 15-ին
ՈՒկրաինայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը հնարավոր է սկսվի փետրվարի 15-ին

ՈՒկրաինայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը հնարավոր է սկսվի փետրվարի 15-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր սանիտարական ծառայության ղեկավար, Վիկտոր Լիաշկոն:

Ըստ նրա, փետրվարին Ուկրաինան կստանա «Փայզերի» և «Բիոենտեքի» պատվաստանյութի 117 հազար չափաբաժին, իսկ 2021 թվականի առաջին կեսին, երկիրը ակնկալում է ստանալ «Աստրազենեկայի» պատվաստանյութի 2,2-ից 3,7 միլիոն չափաբաժին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությամբ, ՈՒկրաինայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը անվճար կլինի: Զելենսկին առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցը:

ՈՒկրաինայի առողջապահության նախարարի խոսքով, պատվաստումը կսկսվի առաջնահերթ խմբերից: