Ուկրաինայի կողմից մշակված «սև ցուցակում» հայտնվել է նաև Վրաստանի երկու քաղաքացի
Ուկրաինայի կողմից մշակված «սև ցուցակում» հայտնվել է նաև Վրաստանի երկու քաղաքացի

Ուկրաինայի կողմից մշակված «սև ցուցակում» հայտնվել է նաև Վրաստանի երկու քաղաքացի:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից ստորագրված փաստաթղթին կցված ցուցակում է Վրաստանի քաղաքացի Մերաբ Խալվաշին, ով այժմ զբաղեցնում է Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան համալսարանի ռեկտորի պաշտոնը: Ցուցակում է ընդգրկվել նաև 1986 թվականին ծնված Միրանդա Թուրմանիձեն:

Փաստաթղթի համաձայն, Թուրմանիձեն գիտությունների դոկտոր է և աշխատում է Բաթումիի հնէաբանական թանգարանում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը երեկ արձակել էր հրաման, ըստ որի, Ռուսաստանի դեմ խստացվում էին պատժամիջոցները: «Սև ցուցակում» ընդգրկվել է ավելի քան 800 անձ: