Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 205 դեպք, մահացել է 110 պացիենտ
Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 205 դեպք, մահացել է 110 պացիենտ

Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 205 դեպք, մահացել է 110 պացիենտ: Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանությունների կողմից ստեղծած հատուկ կայքում:

Պաշտոնական վիճակագրությամբ, սեպտեմբերի 5-ի տվյալներով համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրված է վարակման մեկ միլիոն 20 հազարից ավել դեպք, այստեղից ապաքինվել է 838 126 մարդ, մահացել է 17 759 քաղաքացի: