Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է 11 493 դեպք, մահացել է 191 պացիենտ
Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է 11 493 դեպք, մահացել է 191 պացիենտ

Կորոնավիրուսի տարածման ցուցանիշը կրկին աճող է Ռուսաստանում: Պաշտոնական վիճակագրությամբ, անցած 24 ժամում Ռուսաստանում «կովիդ 19» է հաստատվել 11 493 մարդու մոտ, մահացել է 191 պացիենտ:

Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանությունների հատուկ կայքում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հոկտեմբերի 8-ի տվյալներով, համավարակի սկսվելուց առ այսօր, երկրում արձանագրվել է ավելի քան մեկ միլիոն 260 հազար դեպք, այստեղից ապաքինվել է ավելի քան մեկ միլիոն մարդ, մահացել է 22 056 մարդ: