Վարստանի նախագահը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած առճակատման պատճառով
Վարստանի նախագահը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած առճակատման պատճառով

Վարստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 13-13-ին, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած առճակատման պատճառով:

Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը հրապարակել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

«Այսօր, երբ մենք բոլորս միասին պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և գլոբալ կայունությունը մեծ նշանակություն ունեն:

«Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը շատ կարևոր են, ինչպես Վրաստանի, այնպես էլ նրա բարեկամ և գործընկեր երկրների հետագա զարգացման և բարգավաճման համար»,- ասված է նախագահի հայտարարության մեջ:

Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին և խաղաղ բանակցությունների միջոցով կխուսափենք հետագա լարվածությունից: