Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին, մոտ օրերին զանգվածային պատվաստումների կենտրոնները լինեն լրիվ պատրաստված, պատվաստումների գործընթացը անխափան իրականացնելու համար
Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին, մոտ օրերին զանգվածային պատվաստումների կենտրոնները լինեն լրիվ պատրաստված, պատվաստումների գործընթացը անխափան իրականացնելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է առաջիկա օրերին զանգվածային պատվաստումների կենտրոնները լիարժեք պատրաստության բերել, պատվաստումների գործընթացի անխափան ընթացքն ապահովելու համար:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հուլիսի առաջին օրերին, երբ երկիրը կստանա պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ, կարևոր է, որ պատվաստումն իրականացվի արագ տեմպերով և ցանկացած թերություն պատվաստումների ենթակառուցվածքի, պատվաստումների խմբերի քանակի կամ գրանցման առումով չլինի:

Վարչապետը ընդգծել է զանգվածային պատվաստումների գործընթացի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, հատկապես սահմանափակումների մեղմացման և տուրիստական ​​սեզոնի առումով, երկրում կայուն համավարակաբանական իրավիճակը պահպանելու համար:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում քննարկվել է նաև երկրում համավարակաբանական իրավիճակը:

Ինչպես հայտնի է, միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, հուլիսի 1-ից չեղարկվում է գիշերային ժամերին` 23:00-ից 04:00-ն տեղաշարժման սահմանափակումը. Այնուամենայնիվ, հուլիսի մեկից սննդի հաստատությունների աշխատանքը չի թույլատրվի ժամը 00:00-ից 05:00-ն: Գիշերային ակումբների գործունեությունը մնում է սահմանափակ:

բացի այդ, բաց տարածքներում շնչադիմակ կրելը այլևս պարտադիր չէ և այն ունի միայն հանձնարարականի բնույթ, քանի որ շնչադիմակը ճանաչվում է որպես աշխարհում վարակի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Շնչադիմակ կրելը դեռևս պարտադիր է մարդաշատ վայրերում, ներառյալ կանգառները, շուկաները, ինչպես նաև հասարակական տրանսպորտում և փակ տարածքներում:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից ի վեր, հաստատվել է վարակման 365 068 դեպք, որտեղից ապաքինվել է 351 144 անձ, մահացել է 5 297 մարդ:

Այս փուլում կարանտինում է գտնվում 42 մարդ, 611 քաղաքացի տեղավորված է կլինիկական հյուրանոցներում, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 2 639 պացիենտ:

Վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքներին, ակտիվորեն մասնակցում են՝ Վրաստանի խորհրդարանը, նախագահ Կախա Կուճավայի գլխավորությամբ և նախագահի աշխատակազմը: