Վարչապետը բացել է Կախեթիում 10-րդ Հանրային կենտրոնը
Վարչապետը բացել է Կախեթիում 10-րդ Հանրային կենտրոնը

Վարչապետ Մամուկա Բախտաձեն և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սիղնաղի մունիցիպալիտետի Ծնորի քաղաքում բացել են Հանրային կենտրոն,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:

Վարչապետը և արդարադատության նախարարը խոսքով ելույթ ունենալիս Ծնորիի բնակչությանը և հյուրերին շնորհավորել են նոր Հանրային կենտրոնի բացման առթիվ:

Ծնորիի Հանրային կենտրոնը Կախեթիում արդեն 10-րդն է: Այն սպասարկելու է քաղաքի մոտ գտնվող 13 գյուղի մոտ 30 000 բնակչի:

Ինչպես նշված է վարչապետի մամլո ծառայության տեղեկությունում, Հանրային կենտրոնում տեղակայված են նաև մասնավոր ընկերությունների. «Մագթիկոմի» և «Լիբերթի բանկի» մասնյաճյուղերը, որոնք թոշակառուներին հնարավորություն կտան, առանց քաղաքից դուրս գալու վերցնել թոշակը:

«Բնակչությունը կարող է նաև կենտրոններում օգտվել շուրջօրյա անլար անվճար համացանցից և «Սկայպի» սենյակից:

Այժմ, ողջ երկրի մասշտաբով, Ծնորիի կենտրոնից բացի, գործում է արդի չափանիշներին համապատասխան 57 Հանրային կենտրոն»,- նշված է վարչապետի մամլո ծառայության տեղեկությունում: