Վրաստանի խորհրդարանի և Բելառուսի հանրապետության ազգային ժողովի միջև այսօր ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր
Վրաստանի խորհրդարանի և Բելառուսի հանրապետության ազգային ժողովի միջև այսօր ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր

Վրաստանի խորհրդարանի և Բելառուսի հանրապետության ազգային ժողովի միջև այսօր ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր:

Խորհրդարանի մամլո ծառայության լրատվությամբ հուշագիրը ստորագրել են Բելառուսում պաշտոնական այցով գտնվող խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և Բելառուսի ազգային ժողովի նախագահ Միխեիլ Մյասնիկովիչը:

Փաստաթղթում խոսվում է Բելոռուս-Վրաստան համագործակցության խորացման, ակտիվ միջխորհրդարանական համագործակցության և խորհրդարանային գործունեության փորձի փոխանակման, համատեղ միջոցառումների անցկացման և միջազգային խորհրդարանային ձևաչափերում կապերի ամրապնդման մասին:

Պայմանագրով կողմերը պարտավորվում են նաև աջակցել Վրաստանի խորհրդարանում և Բելառուսի ազգային ժողովում ստեղծված բարեկամության խմբերի աշխատանքին: