Թուրքիայում, օդանավակայանի անվտանգության ծառայության ներկայացուցիչը կրակ է բացել գործընկերոջ ուղղությամբ
Թուրքիայում, օդանավակայանի անվտանգության ծառայության ներկայացուցիչը կրակ է բացել գործընկերոջ ուղղությամբ

Թուրքիայի Կայսերի քաղաքի օդանավակայանում անվտանգության ծառայության ներկայացուցիչը լեզվակռվի ժամանակ կրակ է բացել իր աշխատակցի ուղղությամբ, որից հետո փորձել է ինքնասպան լինել:

Լրատվությունն այս մասին տարածում է «Հաբերթուրք» ալիքը:

Ականատեսների խոսքերով, իրավապահը գործընկերոջ ուղղությամբ կրակել է երեք անգամ, որից հետո վնասել է իրեն:

Երկու տուժածն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Վեճի պատճառը դեռևս անհայտ է: Փաստով հարուցվել է քրեական գործ: