Թուրքիայի նախագահը հանդես է եկել երկրի նոր սահմանադրության մշակման նախաձեռնությամբ
Թուրքիայի նախագահը հանդես է եկել երկրի նոր սահմանադրության մշակման նախաձեռնությամբ

Երևի, եկել է ժամանակը, քննարկել Թուրքիայի նոր սահմանադրությունը: Այս գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ: Վերջնական տեքստը պետք է համահունչ լինի ազգի տեսակետներին, – այս մասին Թուրքիայի նախարարների կաբինետի նիստի ավարտից հետո, հայտարարել է երկրի նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահի հայտարարությամբ, բարեփոխումների փաթեթը պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում, և փոփոխությունները հիմնականում կանդրադառնան դատական ​​համակարգին և տնտեսությանը:

Նշենք, որ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել: Վերջին փոփոխությունների արդյունքում հանրապետության սահմանադրական կարգը խորհրդարանականից անցավ նախագահականի:

Թողնել մեկնաբանություն