Թուրքիայի նախագահը Գերմանիայի Քյոլն քաղաքում մասնակցելու է մզկիթի բացման արարողությանը
Թուրքիայի նախագահը Գերմանիայի Քյոլն քաղաքում մասնակցելու է մզկիթի բացման արարողությանը

Թուրքիայի նախագահը մասնակցելու է, Գերմանիայի Քյոլն քաղաքում մզկիթի բացման արարողությանը,-լրատվությունն այս մասին տարածում է Deutsche Welle-ը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցով Գերմանիա է մեկնելու սեպտեմբերի 28-ին: Այցի շրջանակներում նա հանդիպելու է երկրի նախագահին և կանցլերին:

Մամուլի լրատվությամբ, երկօրյա այցի շրջանակներում, Թուրքիայի նախագահը Բեռլինում և Քյոլնում հանդիպելու է նաև թուրքական սփյուռքի ներկայացուցիչներին:

Քյոլնում գտնվող մզկիթը ամենամեծն է Եվրոպայում: Մինչ այս, այնտեղ անց էր կացվում միայն ուրբաթ օրվա պատարագը:

Մզկիթի կառուցումը սկսվել է 2009 թվականին: