Թբիլիսիում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է տարեց կին
Թբիլիսիում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է տարեց կին

Թբիլիսիում, Քավթարաձեի փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է տարեց կին:

«Ներքին գործերի նախարարության 112 կենտրոն ստացած կանչի համաձայն, Թբիլիսիում, Քավթարաձեի փողոցում բնակելի շենքի բնակարաններից մեկում եղել է ծխացում:

Հաղորդագրությունն ստանալուն պես, եղել է արձագանք: Հարևանների տեղեկությամբ, փակ բնակարանում, որտեղից դուրս էր գալիս ծուխը, պետք է լիներ քաղաքացի: Բնակարան ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են տարեց կնոջ դի»,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:

Հրդեհն այս պահի դրությամմբ մարված է: