Թբիլիսիում, շինարարությունից ընկել է երեք բանվոր, որոնցից մեկը տեղում մահացել է
Թբիլիսիում, Օրթաճալայում շինարարությունից ընկել է երեք բանվոր: Դեպքի հետևանքով բանվորներից մեկը տեղում մահացել է: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ 240-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը ենթադրում է շինարարական կամ արտադրության ժամանակ անվտանգության կարգի խախտում: