Թբիլիսիում անչափահասի սպանության գործով ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի
Թբիլիսիում անչափահասի սպանության գործով ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, նախնական իմացությամբ անչափահասի նկատմամբ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 2005 թվականին ծնված Լ.Ի.-ին, իսկ առանձնապես ծանր հանգամանքներում կանխամտածված սպանության վերաբերյալ տեղեկություն չհաղորդելու մեղադրանքով 2004 թվականին ծնված Պ.Վ.-ին։ Երկուսն էլ ձերբակալվել են Թբիլիսիում,- այս մասին տեղեկություն է տարածում ՆԳ նախարարությունը։

«Հետաքննությամբ պարզվել է, որ Լ.Ի.-ն ընթացիկ տարվա դեկտեմբերի 4-ին, վիճաբանության հիմքով, սառը զենքով վնասվածքներ է հասցրել 2006 թվականին ծնված Դ.Կ.-ին և դեպքի վայրից դիմել փախուստի։ Երկրորդ մեղադրյալ Պ.Վ.-ն դեպքի վայրից թաքնվել է Լ.Ի.-ի հետ միասին, ով ականատես է եղել առանձնապես ծանր հանցագործության և դրա մասին չի հայտնել իրավապահներին։

Ստացված վնասվածքների հետևանքով Դ.Կ.-ն մահացել է հիվանդանոցում։

Իրավապահները դեպքից մի քանի ժամվա ընթացքում թեժ հետքով ձերբակալել են ենթադրյալ հանցագործություն կատարողներին», – հայտնում են ՆԳ նախարարությունից։

Գերատեսչությունից հայտնում են, որ հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը ենթադրում է կանխամտածված սպանություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում և առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություն չհաղորդելը:

Թողնել մեկնաբանություն