Թբիլիսիի մետրոյի Դիդուբե-Ախմետելի հատվածում երթևեկությունը դադարեցված է
Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գիծը մասամբ կաթվածահար է եղել: Երթևեկությունն այս պահի դրությամբ դադարեցված է Դիդուբե-Ախմետելիի ուղղությամբ:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից, պատճառը վագոններից մեկի վնասված լինելն է: Նրանց տեղեկությամբ, տեխնիկական խումբն արդեն տեղում է և խափանումը առաջիկա րոպեներին կվերացվի, որից հետո երթևեկությունը կվերականգնվի: