Տեսաք, որ երեկ Գումաթիում հարվածել են ոստիկանին, շատ վատ փաստ էր և նման բան չպետք է տեղի ունենա. Վախտանգ Գոմելաուրի
Տեսաք, որ երեկ Գումաթիում հարվածել են ոստիկանին, շատ վատ փաստ էր և նման բան չպետք է տեղի ունենա. Վախտանգ Գոմելաուրի

Երեկ դուք տեսաք, որ Գումաթիում հարվածել են ոստիկանի, դա շատ վատ փաստ է, և նման բան չպետք է պատահի, – այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին:

Ըստ նրա, եթե իրավապահները թույլ տան, որ ցուցարարները մտնեն «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման տարածք, ապա իրավիճակն ավելի կսրվի:

«Ինչ վերաբերում է «Նամախվան ՀԷԿ»-ին, ապա տեսնում եք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ոստիկանությունը կանգնած է Գումաթիում և ամեն ինչ անում է, որ տեղի չունենան բախումներ: Երեկ տեսաք, որ հարվածեցին ոստիկանին, ինչը շատ վատ փաստ է, և նման բան չպետք է պատահի: Նման բան մինչ այժմ չի եղել: Թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանությունը պահպանում էին հեռավարությունը, նրանք շատ հանգիստ էին: Երեկ ինչ-ինչ պատճառներով նրանք ագրեսիա ցուցաբերեցին: Մեզ անհրաժեշտ եղավ բարձրացնել երկաթե արգելապատնեշներ, ինչպես գիտեք, մի ժամանակ նրանք այրել են տեխնիկան, բախվել աշխատողների և «Էնկայի» ղեկավարության հետ: Եթե ​​բողոքի ակցիայի մասնակիցներին ներս թողնենք, ավելի շատ լարվածություն կլինի, նույնիսկ քաղաքացիները կտուժեն: Հատուկ նշանակության ջոկատները հանդարտեցնում են իրավիճակը, ոստիկանները նույնպես: Հատուկ նշանակության ջոկատներն ունեն սարքավորումներ, այդ թվում ՝ գազ, ջրցան մեքենաներ, ինչ էլ որ պատահի, եթե ոստիկանության նկատմամբ բռնություն լինի, նրանք օրինական իրավունք ունեն օգտագործել ամեն ինչ», – հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:

Գումաթիում, «Էնկա» ընկերության շինհրապարակի մոտ առերեսում է տեղի ունեցել «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդների և ոստիկանության միջև: Իրավապահները թույլ չեն տվել մասնակիցներին անցնել ՀԷԿ-ի շինհրապարակ, որին մի քանի անգամ հաջորդել է ֆիզիկական առճակատում: