Սիրիայում կոալիցիայի հարվածից Ասադի ավելի քան 100 զինվոր է զոհվել
Սիրիայում կոալիցիայի հարվածից Ասադի ավելի քան 100 զինվոր է զոհվել

Սիրիայում նախագահ Բաշար Ասադի զորքերի շարքում կռվող ավելի քան 100 զինվոր է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի ապստամբների հասցված հարվածից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնատար անձին։

Աղբյուրի խոսքով՝ այսպիսով խափանվել է Ասադի 500 մարտիկների հարձակումը՝ հրետանու, տանկերի, համազարկային կրակի համակարգերի և ականանետերի աջակցությամբ։

Հարձակման արդյունքում ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։ SDF-ի մարտիկներից մեկը վիրավորվել է։ Նշվում է, որ Ասադի ուժերի հարձակումը ծրագրվել էր Դեր Զոր նահանգում SDF-ի շտաբ-բնակարանի վրա։