Սիրիայում «իսլամական պետության» հարյուրավոր զինյալներ զիջել են իրենց դիրքը
Սիրիայում «իսլամական պետության» հարյուրավոր զինյալներ զիջել են իրենց դիրքը

Սիրիայում «իսլամական պետության» հարյուրավոր զինյալներ զիջել են իրենց դիրքը: Ահաբեկչական խմբավորման մեծ մասը լքել է իր կողմից բռնազավթված վերջին շրջանը: Հատուկ միջանցքի միջոցով, վերջին 24 ժամվա ընթացքում տարհանվել է մոտ 7 հազար խաղաղ բնակիչ:

Սիրիայում, Իրաքի սահմանի մոտակայքում ընթանում է «իսլամական պետության» դեմ եզրափակիչ հատուկ գործողությունը: Ահաբեկչական խմբավորման անդամները քաղաքը գրավել էին ներսից, այդպիսով բնակչության լրիվ տարհանում չէր կարող իրականացվել:

Սիրիայի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչների պարզաբանմամբ, ահաբեկիչների դեմ հատուկ գործողությունը ավարտվելու է կարճ ժամկետում: