Շնորհավորում եմ ԱՄՆ-ի նորընտիր նախագահին հաղթանակի առթիվ, Վրաստանի մեծ բարեկամ Ջո Բայդենին և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսին. Գիորգի Գախարիա
Շնորհավորում եմ ԱՄՆ-ի նորընտիր նախագահին հաղթանակի առթիվ, Վրաստանի մեծ բարեկամ Ջո Բայդենին և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսին. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսին շնորհավորում է ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ,- այս մասին Գիորգի Գախարիան գրել է «թվիթեր» սոցիալական ցանցում:

«Վրացի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին և Վրաստանի երկարամյա ընկեր Ջո Բայդենին և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսին հաղթանակի կապակցությամբ: Մենք անհամբեր սպասում ենք ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»,- ասել է Գիորգի Գախարիան: