Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ որևէ մեկի դեմ ուղղված չէ և մեր նկատմամբ որևէ սպառնալիք արդարացված չէ
Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ որևէ մեկի դեմ ուղղված չէ և մեր նկատմամբ որևէ սպառնալիք արդարացված չէ

Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ և այս ճանապարհին երկրի պաշտպանունակության հզորացումը ոչ ոքի դեմ ուղղված չէ և մեր նկատմամբ որևէ  սպառնալիք արդարացված չէ,- այս մասին հայտրարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Կրծանիսիի ուսումնական կենտրոնում, «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»-ին խոսքով ելույթ ունենալիս:

Նրա խոսքով, Վրաստանը ազատ, ինքնիշխան երկիր է: Այն լիովին ազատ ընտրություն է կատարում և ընտրում իր դաշնակիցներին:

«Մեր այս ընտրությունը ոչ միայն հզորացնում է Վրաստանի պաշտպանունակությունը և անվտանգությունը, այլ տարածաշրջանում հաստատում կայունություն և հիմք դնում մեր խաղաղարար քաղաքականությանը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահի գնահատմամբ, սա միակ ճիշտ, ապագային միտված ընտրությունն է: