Սալլահը խփել է 50-րդ գոլը, Լիվերպուլը վերադարձրել է իր լիդերությունը (տեսանյութ)
Սալլահը խփել է 50-րդ գոլը, Լիվերպուլը վերադարձրել է իր լիդերությունը (տեսանյութ)

Անգլիայի պրեմիեր լիգայի 33-րդ տուրում Լիվերպուլը բարդ հաղթանակ է տարել հյուրընկալվելով Սաուտհեմփթոնին:

Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմը հանդիպման մեկնարկում բաց է թողել արագ գոլ, սակայն առաջին խաղակեսում Նաբի Կեյտան հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ խաղակեսը անցել է լարված պայքարում, սակայն վերջնամասում, երբ մնացել էր 10 րոպե, Լիվերպուլին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասը և գրանցել վերջնական հաշիվը: Իրենց դրսևորեցին Մուհամեդ Սալլահը և Ջորդան Հենդերսոնը:

Հատկանշական է, որ Սալահին մոտ մեկ ամիս չէր հաջողվում գրավել դարպասը, նրա վերջին գոլը գրանցվել է փետրվարի 9-ին: Եգիպտացու համար սա 50-րդ գոլն էր պրեմիեր լիգայում: Այդ գոլերը նա խփել է 69 հանդիպման ընթացքում: Ավելի լավ արդյունք 50 գոլի համար գրանցել են Ռուուդ Վան Նիստելռոյը (68 հանդիպում) և Ալան Շիրերը (66):

Դրանով Լիվերպուլը հավաքել է 82 միավոր և վերադարձրել իր առաջին տեղը: Նրանից երկու միավոր ետ է Մանչեստեր Սիտին, որն ունի մեկ հանդիպումով պակաս: Ապրիլի 24-ին Սիտին մրցելու է Մանչեստեր Յունայթեդի հետ: