«Արսենալից» ու «Լիվերպուլից» այլ բան դժվար էր սպասել
«Արսենալից» ու «Լիվերպուլից» այլ բան դժվար էր սպասել

Անգլիայի առաջնության 19-րդ տուրի գլխավոր դիմակայությունում հանդիպեցին Լոնդոնի «Արսենալն» ու «Լիվերպուլը» և  հուսախաբ չարեցին այս զույգից գոլառատ ֆուտբոլի ակնկալիք ունեցողներին: Ճիշտ է՝ հաղթող չեղավ: Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

Հյուրերն ավելի մոտ էին հաղթանակին, սակայն գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ընդամենը 5 րոպեում երեք գոլ բաց թողեց՝ 53-ից 58-րդ րոպեներին:

«Լիվերպուլը» 35 միավորով չորրորդն է, «Արսենալը» հետ է 1 միավոր և  5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Արսենալ» – «Լիվերպուլ»՝ 3:3

Ալեքսիս Սանչես, 53, Գրանիտ Ջակա, 56, Մեսութ Օզիլ, 58 – Ֆիլիպե Կոուտինյո, 26, Մոհամեդ Սալահ, 52, Ռոբերտո Ֆիրմինո, 71