Սաակաշվիլին մեր քաղաքացին է, և մենք կաջակցենք նրան, մենք պաշտպանում ենք Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, երբ նրանք նեղության մեջ են. Դմիտրի Կուլեբա
Սաակաշվիլին մեր քաղաքացին է, և մենք կաջակցենք նրան, մենք պաշտպանում ենք Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, երբ նրանք նեղության մեջ են. Դմիտրի Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան արձագանքում է Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանը: Կուլեբայի հայտարարության մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները:

Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և Ուկրաինան իրեն կօգնի:

Նրա խոսքով, այսօր առավոտյան Ուկրաինայի ԱԳ նախարարություն կժամանի Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչը, ով կքննարկի առկա իրավիճակը: Ըստ Կուլեբայի, Ուկրաինան կպաշտպանի իր բոլոր քաղաքացիներին, երբ նրանք բախվեն խնդիրների:

«Բնականաբար, նա մեր քաղաքացին է, և մենք համապատասխանաբար կաջակցենք նրան: Այսօր առավոտյան մեր հրավերով արտաքին գործերի նախարարություն կգա Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչը, և մենք ամեն ինչ կքննարկենք նրա հետ: Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, երբ նրանք նեղության մեջ են», – ասել է Դմիտրի Կուլեբան:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ձերբակալվել էր Վրաստանում: Սաակաշվիլին տեղափոխվել է Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ: