Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 9 299 նոր դեպք
Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 9 299 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 9 299 նոր դեպք, իսկ վարակից մահացել է 371 մարդ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի գործառնական շտաբի վրա:

Այս պահին Ռուսաստանում բուժվում է 292 444 կովիդ վարակված պացիենտ:

Համավարակի տարածումից ի վեր, Ռուսաստանում արձանագրվել է վարակման 4 456 869 հաստատված դեպք, որի արդյունքում զոհվել է 95 030 մարդ: